Ուելսի ֆուտբոլային երկրպագուների միջադեպի առնչությամբ, որը տեղի էր ունեցել Հայաստան-Ուելս ֆուտբոլային խաղից առաջ, ՔԿ-ն մեկ քրեական գործ է հարուցել, հայտնեց Armenia Today-ին ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Քննչականի կողմից նրանք չեն ձերբակալվել, բոլորն ազատ են արձակվել»,- ասաց Աբրահամյանը։
Նա պարզաբանեց, որ քրեական վարույթը վերաբերում է ՔՕ 195-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ մասի հատկանիշներին (Հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը մի խումբ անձանց կողմից, որը պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով կամ ազատազրկմամբ կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով)։
Նա նաև տեղեկացրեց, որ ոստիկանությունը նոյեմբերի 18-ին ձերբակալել է 16 անձի՝ Ուելսի քաղաքացիների, որոնք ներկայացվել են քննչական մարմին ֆիզիկական ներգործության համար, նրանց հետ անհրաժեշտ քննչական գործողություններ են կատարվել։
Աբրահամյանը հայտնեց, որ 16 անձանցից ոչ մեկը չի անցել դատաբժշկական փորձաքննություն։
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան (FAW), BBC-ի փոխանցմամբ հաղորդել էր, որ իրավապահները Հայաստանում Ուելսի 32 երկրպագուի է ձերբակալել՝ նշելով, որ շաբաթ օրը Հայաստան-Ուելս խաղին ընդառաջ Երևան մոտ 1200 УЕЛСИЦ? երկրպագու էր ժամանել։