Շակիրան դատախազության հետ համաձայնության է եկել Իսպանիայում հարկերից խուսափելու գործով, հայտնում է La Vanguardia-ն։
Երգչուհուն առաջադրված մեղադրանքով նրան երեք տարվա ազատազրկում էր սպառնում, սակայն ժամկետը կփոխարինվի 7,3 միլիոն եվրո տուգանքով, հայտնում է հրատարակությունը։ Բարսելոնայում կայացած դատական նիստը, որի ժամանակ Շակիրան հայտարարել է համաձայնության մասին, տևել է մոտ 5 րոպե։
«Նախկինում նրան սպառնում էր 8 տարվա ազատազրկում և 23,8 միլիոն եվրո տուգանք հարկային հանցագործությունների համար։ Քննիչների տվյալներով՝ 2012-ից 2014 թվականներին Շակիրան, ով այդ ժամանակ ապրում էր Բարսելոնայում, չի վճարել 14,5 միլիոն եվրո։Դատախազությունը կարծում է, որ նա գումարը հանել է կեղծ ընկերությունների միջոցով»,- նշում է հրատարակությունը։
Հայտարարության մեջ Շակիրան հիմնավորել է ձեռք բերված համաձայնությունը «գործընթացին վերջ դնելու մղումով՝ այդպիսով խուսափելով լրատվամիջոցների հրապարակումներից և դատավարության երկար ընթացքից»: Շակիրայի խոսքով՝ իր փաստաբանները համոզված էին, որ կհաղթեին դատը, բայց երկար տարիներ պայքարելուց հետո այդ որոշումը կայացրեց։
«Եկել եմ այն եզրակացության, որ հաղթելը հաղթանակ չէ, եթե գինը քո կյանքից այսքան տարիների գողանալն է»,- վստահեցրել է նա։