ՀՀ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել նոյեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցած «օրենքով գողերի» վիճաբանությունից, որի առնչությամբ խուլիգանության վարույթով մեղադրանք էր ներկայացվել 12 անձի։
«Նոյեմբերի 17-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն: Այդ օրը՝ ժամը 16.20-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդ, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, այսպես կոչված` «օրենքով գող» Վիտալի Թբիլիսսկի մականվամբ հայտնի Վ. Ա.-ն և նրան ուղեկցող անձինք վիճաբանել են նույնպես «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող, Արսեն Երևանսկի մականվամբ հայտնի Ա. Մ.-ի և «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդի հետ: Այդ ընթացքում կողմերը բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, միմյանց նկատմամբ հնչեցրել հայհոյանքներ, հասցրել հարվածներ»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 22-ին՝ ժամը 13.10-ին, Երևան-Սևան ավտոճանապարհին կանգնեցվել է վերոհիշյալ «Տոյոտան», խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են «օրենքով գողն» ու նրան ուղեկցող երեք անձինք:
«Անձնական խուզարկությամբ Վիտալի Թբիլիսսկու մոտ հայտնաբերվեց զիպ փականով փաթեթ` բյուրեղանման զանգվածով, հոգեմետ երկու դեղահաբ, իսկ մեքենայի միջից հայտնաբերվել է երկու ատրճանակ: Բոլորն էլ ներկայացվել են վարույթ իրականացնող մարմին և ձերբակալվել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում ձերբակալություններ են տեղի ունեցել
Նոյեմբերի 22-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում ձերբակալություններ են տեղի ունեցել, Armenia Today-ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Մարինա...