Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Բաքվում մեկնարկում է գերեվարված հայ պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դատը։
«Գագիկ Ոսկանյանի քրեական գործը կքննվի Բաքվում։ Հանդիպումը տեղի կունենա վաղը (նոյեմբերի 30-ին) Սաբունչու շրջանային դատարանի վարչական շենքում՝ Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Աբդուլա Մամեդովի նախագահությամբ»,- հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Ոսկանյանը մեղադրվում է «դիվերսիոն ներթափանցման փորձի և ահաբեկչական գործողությունների իրականացման մեջ»։
Գագիկ Ոսկանյանը ձերբակալվել էր օգոստոսի 16-ին՝ Քարվաճառում։ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Ոսկանյանն ինքնակամ լքել էր մարտական դիրքը։