Քարվաճառում ձերբակալված հայ ռազմագերի Գագիկ Ոսկանյանի գործով դատական նիստը հետաձգվել է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ դատական նիստի հետաձգման պատճառ է հանդիսացել Ոսկանյանի բացակայությունը, իսկ բացակայության պատճառները չեն նշվում։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 4-ին։
Գագիկ Ոսկանյանը ձերբակալվել էր օգոստոսի 16-ին՝ Քարվաճառում։ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Ոսկանյանն ինքնակամ լքել էր մարտական դիրքը։