ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովն ազատ կարձակվի։
«Դատարանը որոշեց բողոքը մասնակիորեն բավարարել և ընտրեց այլընտրանքային խափանման միջոցների համակցություն՝ գրավ և վարչական հսկողություն»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Միհրան Պողոսյանը։
Փաստաբանը նշեց նաև, որ Խաչատուրովի նկատմամբ որևէ խափանման միջոց կիրառելու հիմքեր չկային, և այժմ նրանք պատրաստվում են դիտարկել այդ որոշման համատեքստում իրենց անելիքները։
Գրիգորի Խաչատուրովը մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքի օրինականացման մեջ, որը ձեռք էր բերել հանցավոր ճանապարհով՝ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը։