«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազատ Հարությունյանը չի բացառել, որ դատարանը նրան կկալանավորի, գրել է «Հրապարակ»-ը:
«Ամսի 8-ի դատական նիստից հետո չեմ բացառում, որ Մնացական Մարտիրոսյանն արգելանքի տակ վերցնի Չալաբյանին՝ մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը»,- ասել է նա։
Հարությունյանը պատահական չի համարում, որ դատարանների ծանրաբեռնվածության ֆոնին դատավոր Մնացական Մարտիրոսյանը 3 օր ինտերվալով դատական նիստ է նշանակում, այսինքն` շտապում են։ Չալաբյանի գործով դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին և 8-ին: Հնարավոր որոշման պատճառներից մեկը «Հայաքվե» նախաձեռնությունն է և դրա հետ կապված զարգացումները։
Չալաբյանը մեղադրվում է Ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար: Նրա դեմ ցուցմունք էր տվել համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը: Շուրջ 3 ամիս կալանքի տակ մնալուց հետո Չալաբյանն ազատ էր արձակվել՝ 15 միլիոն գրավի դիմաց։