Այսօր Բաքվում դատական նիստ է անցկացվում օգոստոսի 16-ին Ադրբեջանի կողմից գերեվարված հայ պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դեմ գործով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշում են, որ տեղի կունենա նախապատրաստական նիստ, կպարզվեն մեղադրյալների և տուժողների անձնական տվյալները։ Ադրբեջանական կողմը Ոսկանյանին մեղադրանք է առաջադրել «Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու», «ահաբեկչության», «մաքսանենգության», «ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական դրդապատճառներից բխող ատելություն հրահրելու համար»:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ նոյեմբերի 30-ին նշանակված նիստը հետաձգվել է:
2023 թվականի օգոստոսի 16-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ վարժական հավաքի մասնակիցն ինքնակամ լքել է դիրքը, որից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր հայ զինծառայողի ձերբակալության մասին և Հայաստանին մեղադրել էր սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու համար։