Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը, նման որոշում է ընդունել դատարանը։
Ասլանյանը ձերբակալվել էր 2021թ․ դեկտեմբերին։ 2022թ․ մայիսին Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մամիկոն Ասլանյանի կողմից իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու՝ հանրորեն վտանգավոր արարքներ գործելու մի շարք հանգամանքների վերաբերյալ: