44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը ՝ Տաթևիկ Վիրաբյանը, ազատվել է տնային կալանքից, սոցիալական ցանցերում հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը:
Վիրաբյանի տնային կալանքի շրջանը սկսվել էր նոյեմբերի 21-ից։
Տաթևիկ Վիրաբյանն Արցախից էր, բերման էր ենթարկվել սեպտեմբերի 19-ին՝ Երևանի կենտրոնում հանուն Արցախի պաշտպանության տեղի ունեցած հավաքի ժամանակ։ Իրավապահները հիմնավորում էին, որ նա չի ենթարկվել ոստիկանների պահանջին, մասնակցել է զանգվածային անկարգություններին, սոցցանցերում բռնության կոչեր է հնչեցրել։