Աշխատանքից ազատվել են N94 մանկապարտեզի տնօրենը, դաստիարակը և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթության բաժնի պետը, հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Հարգելի գործընկերներ, համայնքային ենթակայության հ. 94 մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպով պայմանավորված՝ (խմբի դաստիարակի՝ երեխաների նկատմամբ անընդունելի վարքագիծ) ցանկանում եմ տեղեկացնել, որ աշխատանքից ազատվել են հ․ 94 մանկապարտեզի տնօրենը, մանկապարտեզի դաստիարակը, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետը»,- գրել է նա։
Դեկտեմբերի 9-ին «Փաստ» օրաթերթը գրել էր, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ աշխատանքից կազատվեն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող թիվ 94 մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենը։
Դեկտեմբերի 7-ին «Առավոտ»-ը ներկայացրել էր ձայնագրություն, որտեղ երեխաները ենթարկվում էին բռնության։ Ի դեպ՝ 2020-ին կասեցվել էր մանկապարտեզի գործունեությունը՝ խախտումների պատճառով։ Համացանցում 2019-ին ևս տարածվել էր բռնության դեպք՝ տվյալ մանկապարտեզում։