Այսօր տեղի ունեցած դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազը միջնորդել է քրեական պատասխանատվությունից ազատել Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին և Գևորգ Հարությունյանին՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
Ըստ դատախազի՝ ամբաստանյալների մեղսագրվող արարքների կատարման պահին գործող օրենքով ծանր հանցագործություններ էին համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար Քրեական օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չէր գերազանցում 10 տարով ազատագրումը: Նույն օրենսգրքով՝ ուրիշի գույքի հափշտակությունը պատժվում էր 5-8 տարի ազատազրկմամբ:
Նա նշել է, որ քննարկվող դեպքում ամբաստանյալներին մեղագրվող արարքները կատարելու պահից անցել է ավելի քան տաս տարի, այսինքն՝ վաղեմության ժամկետն անցել է, հետևաբար նրանք քրեական պատասխանատվությունից ազատվել են:
Դատախազը միջնորդել է ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոցները թողնել անփոփոխ մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը, ամբաստանյալների գույքի վրա դրված կալանքը պահպանել մինչև քաղաքացիական հայցի լուծումը:
Միջնորդության կապակցությամբ որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 17:30-ին: Հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ին:
Մանրամասները՝ տեսանյութում։