ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ դեռևս չի ստացել ՀՀ-ում ՌԴ քաղաքացու՝ ռուականս ռազմական ոստիկանների կողմից ձերբակալելու ու ՌԴ տեղափոխելու մասին ամբողջական տեղեկատվությունը:
«Այս խնդրի վերաբերյալ տեղեկատվություն ստանալուց անմիջապես հետո դիմել եմ իրավասու մարմիններին՝ շեշտադրում կատարելով մարդու իրավունքներին վերաբերելի հարցերի վրա»,- նշել է նա:
Մանասյանը տեղեկատվություն չունի՝ արդյոք անձը տեղափոխվե՞լ է ՌԴ և ի՞նչ գործընթացի շրջանականերում է դա տեղի ունեցել:
«Եթե մարդու իրավունքների մասին խնդիր արձանագրվի, օրինակ, եթե ստանանք հստակ պարզաբանումներ և պարզ լինի, որ մեր պետական իրավասու մարմինների տեսակետից խնդրահարույց հարց կա, բնականաբար, կմիջամտենք»,- վստահեցրել է ՄԻՊ-ը:
Դեկտեմբերի 20-ին ՀՀ դատախազությունը հայտնել էր, որ Դմիտրի Սետրակովին ձերբակալելու, կալանավորելու և ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու (էքստրադիցիայի) մասին միջնորդություն ՀՀ գլխավոր դատախազությունում չի՛ ստացվել, չի՛ քննարկվել, չի՛ բավարարվել:
Միարժամանակ «Հետք»-ը գրել էր, որ մինչ Հայաստանի իրավապահ մարմինները ռազմաբազայի ծառայողների կողմից Սետրակովի ձերբակալման վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստուգում՝ Սետրակովի կինը հայտնել է, որ ամուսնուն արդեն տեղափոխել են Ռուսաստան:
Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Դմիտրի Սետրակովը Գյումրի քաղաքում ձերբակալվել էր ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչների կողմից և պահվում էր բազայում:
Մանրամասները՝ տեսանյութում։