Շուրջ 2 տարի կալանքի տակ գտնվող Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հրաժարվել է փաստաբաններից, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինիս պաշտպանությունն ստանձնել է փաստաբան Լուսինե Սահակյանը։
2021թ․ սեպտեմբերի 30-ից Տոնոյանը կալանավորված է, գործով կալանքի տակ են ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ԶՈւ վարչության պետ Ավետիք Մուրադյանը, գրում է աղբյուրը։ Նշվում է, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին:
Տոնոյանը 2018 թվականի մայիսից մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: Պաշտպանության նախկին նախարարին ձերբակալել են 2021 թվականի սեպտեմբերին: ԱԱԾ-ում քննվող քրեական գործ էր հարուցվել ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին, մասնավորապես՝ անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում, ընդհանուր առմամբ, մեղադրանք է առաջադրվել 7 անձի։
Տոնոյանն օգոստոսի 1-ին և 2-ին մասնակցել էր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, որտեղ նշել էր, որ կալանավորված է պատերազմի արդյունքների համար, ոչ այն բանի, ինչ ձևակերպված է:
Փաշինյանը հաստատել է Արթուր Պողոսյանին Քննչական կոմիտեի նախագահ նշանակելու մասին լուրը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանին Քննչական կոմիտեի նախագահ նշանակելու մտադրությունը: Այս մասին նա հայտարարել է...