Դեկտեմբերի 29-ին «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանում բերման են ենթարկել Գավառի բնակիչ, 57-ամյա Տիգրան Արզաքանցյանին, գրում է Shamshyan.com-ը։
ԶԼՄ-ի տեղեկություններով՝ Տիգրան Արզաքանցյանը «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահն է։ Նշվում է, որ նա պատրաստվում էր մեկնել Դուբայ։
Աբյուրին հայտնի է դարձել, որ Արզաքանցյանի պայուսակում հայտնաբերել են անհայտ տիպի հրազենի 16 հատ փամփուշտ, դեպքի առթիվ «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։