Խնամքի կարիք ունեցող տարեցների համար առանձնատների գնման ժամանակ թույլ տրված չարաշահումների համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 3 պաշտոնյայի մեղադրանք է առաջադրվել․ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնական կեղծիքին օժանդակելու մեղադրանքներով քրեական վարույթն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան՝ ըստ էության քննելու համար, գրում է «Հետք»-ը։
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով նաև գույքային հայց է ներկայացվել դատարան:
Քրեական վարույթով ամբաստանյալի դատավարական կարգավիճակ ունի Ստեփան Մաչյանը: Վերջինս 2019թ. հունիսի 3-ից մինչև 2020թ. օգոստոսի 5-ը զբաղեցրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնակատարի ու միևնույն ժամանակ՝ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարողի պաշտոնները:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գնումների համակարգման և տնտեսական հարցերի բաժնի պետ Կարեն Բաբախանյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Պետրոսյանը, նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Էդուարդ Ստեփանյանը ևս մեղադրյալի կարգավիճակում են:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։