Գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ պահանջելով կրկին կալանավորել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին, Armenia Today-ին հայտնել է Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
Գրիգորի Խաչատուրովն ազատ էր արձակվել դեկտեմբերի 2-ին։
Գրիգորի Խաչատուրովը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքի օրինականացման մեջ, որը ձեռք էր բերել հանցավոր ճանապարհով՝ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը։