Հայ և օտարազգի մի շարք քաղաքական գործիչներ Արմեն Աշոտյանի համար երաշխավորություն են ներկայացրել, Facebook-ի իր էջում հայտնել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
ՀՀԿ փոխնախագահին կալանքից ազատելու համար երաշխավորել են Կոլումբիայի պաշտոնաթող նախագահ, Կենտրոնամետ Դեմոկրատների միջազգային միության նախագահ Անդրես Պաստրանան, ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահ, Վրաստանի նախկին ԱԳՆ, «Եվրոպական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի նախագահ Գեորգի Ծերեթելին, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ՀՀ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը, Գեղամ Մանուկյանը, Աննա Մկրտչյանը, Տիգրան Աբրահամյանը, Հայկ Մամիջանյանը:
Հիշեցնենք, որ այսօր քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հերթական դատական նիստն է, քննարկվում է խափանման միջոցի փոփոխության հարցը: