Զինծառայող Միքայել Դանիելյանի մահվան դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, հարցաքննվել են մի շարք վկաներ, հայտնում են ՔԿ-ից։
ՔԿ-ի փոխանցմամբ՝ ըստ նախնական տվյալների՝ զինծառայողը մահացու հրազենային վնասվածքն ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցի հետևանքով։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը, առավելագույն պատիժը՝ ազատազրկում՝ տասը տարի ժամկետով), նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՊՆ-ն հայտնել էր, որ հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի մահվան մասին։ Ավելի ուշ ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ Կարապետյանին, նախնական տվյալներով, մահացու հրազենային վիրավորում է հասցրել մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողը։