Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը մեղադրել է Ստեփանավանի քաղաքապետ Արմեն Գրիգորյանին, ով ՔՊ կուսակցության անդամ է, քաղաքացու կոկորդը դանակով կտրելու փորձի մեջ։
«Իմ վստահորդը անաշխատունակության տեղեկանք ստանալու խնդրով մտել է քաղաքապետարանի շենք, հարցրել քաղաքապետին։ Նրա անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել քաղաքացուն, որից հետո քաղաքապետը դանակով փորձել է կտրել կոկորդը: Տուժող կողմը դիմել է ոստիկանություն, սակայն քննությունը հապաղում է, իսկ իրեղեն ապացույցները չեն վերցվում»,- Facebook-ի իր էջում գրել է փաստաբանը։
Նա հավելել է, որ քաղաքապետի անունը կապվում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ և, իրավասու մարմինների ուշադրությունը հրավիրելով խնդրի վրա,պահանջել արդյունավետ քննություն: