Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում պարտքի պատճառով հայ տղամարդու են սպանել, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։
Սպանության կասկածանկով քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկի քաղաքի 56 և 37-ամյա երկու բնակչի։ Տեղեկացնում են, որ նրանցից մեկը Հայաստանի բնակչին մոտ 1 միլիոն ռուբլի է պարտք եղել։
Քննության տվյալներով՝ հայի դին հայտնաբերել են դեկտեմբերի 23-ին։
Փաստի առթիվ շահադիտական դրդումներով մի խումբ անձանց կողմից կատարված սպանության հոդվածով քրեական գործ է հարուցվել (ՌԴ քրեական օրենսգրքով նախատեսվում է ազատազրկում՝ առավելագույնը 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում, մահապատիժ)։
Ըստ ՌԴ ՔԿ-ի՝ տուժողը բուժման նպատակով պարբերաբար Հայաստանից Աչինսկ էր գալիս։ Նշվում է, որ նա իր 56-ամյա ծանոթի համար մոտ 1 միլիոն ռուբլու չափով գումար էր վարկավորել։