Իրավապահները Տավուշի մարզի գյուղերից մեկում 2020թ․ 44-օրյա պատերազմից բերված զենք-զինամթերք են հայտնաբերել, հայտնում է shamshyan.com-ը։
Կայքը նշում է, որ Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 60-ամյա Մ. Ս.-ի տանը ոստիկանները հայտնաբերել են АКС տեսակի ակոսափող որսորդական հրազեն, մեծ թվով որսորդական հրազենի փամփուշտներ և ինքնաձիգի մարտական փամփուշտներ:
Մ․Ս․-ն հայտել է, որ ոստիկաններին ներկայացրածն ինքը բերել է 44-օրյա պատերազմի ժամանակ՝ Արցախի Հանրապետությունից:
2023թ․ դեկտեմբերին ՀՀ ՊՆ-ը հայտնել էր, որ 2023 թվականի ընթացքում ՀՀ Ռազմական ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են հանձնվել ապօրինի պահվող 63 ինքնաձիգ, 22 նռնակ, 4 ատրճանակ, 1 ֆագոտ կայան, զրահաբաճկոններ և մեծ քանակությամբ տարբեր տրամաչափի փամփուշտներ և ռազմամթերք։