ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործով Հակակոռուպցիոն դատարան կհրավիրեն «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանին (Քյոխ), հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Ըստ հրապարակման՝ Արեգասարի բարձունքի հանձնման գործընթացի քննության շրջանակներում գործը քննվում է դռնփակ դատական նիստի շրջանակներում։
Գործով, որով իրավապահները պատրաստվում են հարցաքննել Ջալավյանին, 2022-ի սեպտեմբերի 1-ին կալանավորվել էր Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը։
Նրան մեղադրանք է առաջադրվել Շուշիի և հարակից տարածքների պաշտպանությունը կազմակերպելիս ծառայողական պարտականություններին անփույթ վերաբերվելու համար, «որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ վերահսկել են Շուշի քաղաքը և նրա շրջակայքը, և հայկական ստորաբաժանումները կորուստներ են կրել»։