ԵԱՏՄ դատարանի հայ դատավորներ Էռնա Հայրիյանը և Արայիկ Թունյանը Մինսկում երդում են տվել, հայտնում է ՏԱՍՍ-ը։
ԵԱՏՄ դատարանի նախկին նախագահող Հայրիյանն իր լիազորությունները փոխանցել է Ռուսաստանից Ալեքսեյ Դրոնովին։ Նա դարձել է դատարանի նախկին կազմից միակ դատավորը, «մնացածը բոլորը նոր մարդիկ են», ասել է Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն և ընդգծել, որ մարմնում դատավորների ինը տարվա աշխատանքից հետո տեղի է ունեցել ռոտացիա։
Հայաստանի ներկայացուցիչների հետ միասին ԵԱՏՄ դատավորներ են նշանակվել Բելառուսից Դմիտրի Ալեքսանդրովը և Անդրեյ Զաբարան, Ղազախստանից Ասկար Կիշքեմբաևը և Էրբոլ Իսմայիլովը, Ղրղզստանից Մարատ Կայպովը, Ռուսաստանից՝ Ալեքսեյ Դրոնովը և Նատալյա Պավլովան։ Դատավորներին նշանակում և պաշտոնից ազատում է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը։ Նրանց պաշտոնավարման ժամկետը ինը տարի է։
Հունվարի 1-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մարմինների նախագահությունը Ռուսաստանից անցել էր Հայաստանին։ Երևանը 2024 թվականի ընթացքում նախագահելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը։
Վրացական ընդդիմությունը հայտարարել է նոր ընտրությունների պահանջով բողոքի ցույցեր կազմակերպելու մասին
Վրաստանի ընդդիմությունը Թբիլիսիում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել է նոր խորհրդարանական ընտրությունների պահանջով բողոքի ցույցեր կազմակերպելու մտադրության մասին, հայտնում է...