Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի երեք թեկնածու է առաջադրել, տեղեկանում ենք ԱԺ կայքից։
Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար ԲԴԽ-ն առաջադրել է Արթուր Աթաբեկյանի, Արման Օհանյանի և Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները:
Արթուր Աթաբեկյանը 2023 թվականի ապրիլի 7-ին ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել էր Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Արման Օհանյանը 2022-ի նոյեմբերից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է։ 2023-ի սեպտեմբերին Գուրգեն Մալխասյանը նշանակվել էր Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: