ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է նախկին Ղազարավանի համայնքապետից բռնագանձել 17 անշարժ գույք և դրամական միջոցներ, հայտնում է Դատախազությունը։
Նշվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 97-րդ հայցադիմումը:
Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքի նախկին ղեկավարներից մեկից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 17 անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց։
Բացի այդ, Դատախազությունը պահանջում է բռնագանձել 15 մլն 533 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձելուրջ 19 մլն դրամ՝ որպես ապօրինի գույքի օտարումից ստացված եկամտի մնացորդ: