Կյանքից հեռացել է Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր, 63-ամյա Կարեն Մաթևոսյանը, հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից։
Մաթևոսյանը Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր էր նշանակվել 2018-ի հունվարին։ 2010-2018 թվականներին եղել է ՀՀ վարչական դատարանի նախագահը։
Մաթևոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 30-ին, ժամը 17:00-ից՝ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում գտնվող Սուրբ Աննա եկեղեցում: Հուղարկավորությունը հունվարի 31-ին է՝ նույն վայրից: