ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է կալանքի կիրառման ինստիտուտի բարեփոխումների անհրաժեշտության հարցին՝ անդրադառնալով Էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալությունների դեպքերին։ Նրա խոսքով՝ կալանքը բավականին մեծ քանակությամբ է կիրառվում, ինչը հարցերի տեղիք է տալիս:
«Կալանքի ինստիտուտի հետ կապված բազմիցս եմ նշել, որ անհրաժեշտ է ոչ միայն քանակական, այլև որակական ուսումնասիրություն իրականացնել, քանի որ կալանքը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում։ Հայաստանի Հանրապետությունում կարծես ունենք շատ դեպքերում փոքր ինչ այլ իրավիճակ՝ զուտ քանակական տվյալները հաշվի առնելով»,- ասել է ՄԻՊ-ը։
Հունվարի 31-ին ԱԱԾ-ն Էկոնոմիկայի նախարարությունում իրականացրել էր քննչական գործողություններ և բերման էր ենթարկել փոխնախարար Անի Իսպիրյանին: ՔԿ-ն հայտնել էր, որ նախարարությունում չարաշահումների գործով 7 անձի են ձերբակալել։ ԶԼՄ-ները գրել էին, որ գործով իրավապահները ձերբակալել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կնոջը՝ Անի Գևորգյանին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Երևանում կեղծ լիազորագրերով 18 անշարժ գույք են հափշտակել
Երևանում կեղծ լիազորագրերի օգտագործմամբ կատարվել է 18 անշարժ գույքի հափշտակություն, հայտնել են Քննչական կոմիտեից։ ՔԿ-ն պարզել է, որ դեպքը տեղի...