Դատարանը երկու ամսով կալանավորել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին, լրագրողների հետ զրույցում հայտնել է Գևորգյանի փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը:
Փաստաբանի խոսքով՝ Անի Գևորգյանն ունի երկու մանկահասակ երեխա՝ երկու և չորս տարեկան, սակայն դատարանը հաշվի չի առել բոլոր մեղմացնող հանգամանքները։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով իրավապահները ձերբակալել էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կնոջը՝ Անի Գևորգյանին։ Ձերբակալության պատճառը եղել է Գևորգյանի՝ որպես «Սիներջի» ընկերության աշխատակցուհու մասնակցությունն Էկոնոմիկայի նախարարության հայտարարած մրցույթներից մեկին։