Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրվել Դավիթ Բալայանը, հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը:
Helpcourt.am կայքի տվյալներով՝ 49-ամյա Դավիթ Բալայանն զբաղեցնում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը:
Սահմանադրական դատարանում թափուր պաշտոն էր առաջացել 2023 թվականի դեկտեմբերին՝ ՍԴ դատավոր Արայիկ Թունյանի հրաժարականից հետո։ Հունվարին նա Հայաստանից ընտրվել էր ԵԱՏՄ դատարանի դատավոր։