Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր պաշտոնում ընտրել է Արթուր Աթաբեկյանին։
Քվեարկությանը մասնացել է 107 պատգամավորներից 69-ը։ ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածուի՝ Արթուր Աթաբեկյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 69 պատգամավոր։
Մյուս թեկնածուներ Արման Օհանյանը և Գուրգեն Մալխասյանը ձայներ չեն ստացել:
Աթաբեկյանը 2022թ. հունվարի 13-ին նշանակվել էր Սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով: 2023 թվականի ապրիլի 7-ին ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել էր Բարձրագույն դատական խորհրդի անդամ: