Հայաստանի Քննչական կոմիտեն երգիչ Սարգիս Եղիազարյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնել, քանի որ նա մեքենա է վարել՝ զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, գրում է Shamshyan.com-ը։
ԶԼՄ-ն հիշեցրել է, որ 2023-ի դեկտեմբերին վարորդական իրավունքից զրկված երգիչը Սարալանջի հին ճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Կուկուրուզնիկ»-ի հարևանությամբ, դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային իրավիճակ ստեղծել երթևեկող ավտոմեքենաների համար, ապա բախվել «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենային։
Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի հատկանիշներով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը, առավելագույն պատիժը՝ ազատազրկում՝ 2 տարի ժամկետով)։