Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանին ձերբակալել են՝ առանց նրա անունը նշելու՝ Armenia Today-ին Քննչական կոմիտեից հաստատել են մամուլում շրջանառվող տեղեկությունը։
ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ փետրվարի 20-ին Երևան քաղաքի Աբովյան 25 հասցեի մոտից ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածով մեկ անձ է բերման ենթարկվել, ինչի վերաբերյալ Ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել ՔԿ։
«Դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին (թմրամիջոցների ապօրինի իրացում, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 6 տարի ժամկետով-խմբ․) և 396-րդ հոդվածի 1-ին մասի (առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը,առաքելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը՝ 1 տարի ժամկետով-խմբ․) հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել»,-հավելել է ՔԿ խոսնակը։
Նա հավելել է, որ իրականացվում է նախաքննություն, և որ տվյալ անձն ապօրինի թմրամիջոց պահելու, իրացնելու հիմնավոր կասկածի հիմքով այս պահին ձերբակալված է։