Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով կալանքի ենթարկեց ԱԱՏՄ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանին, Armenia Today-ին հայտնեցին դատարանի մամուլի ծառայությունից։
Փետրվարի 21-ին հակակոռուպցիոն դատարանից Armenia Today-ին պարզաբանել էին, որ գործը, որով անցնում է Աբրահամյանը, կաշառք ստանալու մասին է՝ չհստակեցնելով այլ հանգամանքներ: «Ազատություն» ռադիոկայանի տվյալներով՝ ԱԱՏՄ վարչության պետին ենթադրյալ կաշառք տվողը «Վիոլետա» ԲԿ-ի տնօրենն է՝ Վիոլետա Սարգսյանը, որը խոստովանական ցուցմունք է տվել: Հակակոռուպցիոն կոմիտեից ո՛չ հերքել, ո՛չ հաստատել էին այս տեղեկությունը: