Քննչական կոմիտեն գործ է հարուցել «Հանրային հեռուստաընկերության» բակում (քաղաքագետներ Սուրեն Սահակյանի և Արեգ Քոչինյանի միջև -խմբ.) միջադեպից հետո, Armenia Today-ին հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Աբրահամյանը, առանց միջադեմի մասնակիցների անձնական տվյալները հայտնելու, հաստատել է միջադեպի մասին լուրը։
«Երեկ հաղորդում է ներկայացվել, դրա հիման վրա վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե առողջությանը թեթև վնաս չի պատճառվել, պատժվում է տուգանքով` առավելագույնը մեկ տարի ազատազրկմամբ)»,- նշել է նա:
ՔԿ մամուլի խոսնակը հավելել է, որ քննություն է ընթանում՝ հանգամանքները պարզելու համար:
Ըստ «Հրապարակ»-ի ՝ քաղաքագետները միմյանց քաշքշել, վիրավորել են՝ Հանրայինի հարթակում կայացած բանավեճից հետո: