Վրաստանի իշխանությունները Երևանին են հանձնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման համար հետախուզվող քաղաքացի Հայկ Գ.-ին, հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը:
Գերատեսչության տվյալներով՝ 30-ամյա Հայկ Գ.-ին 2023 թվականի ամռանը ձերբակալել են Վրաստանում։ Փետրվարի 27-ին Թբիլիսին նրան արտահանձնել է Հայաստան, որտեղ նրան ձերբակալել են։
Հայկ Գ.-ն 2023-ի մայիսի 26-ից հետախուզվում էր, նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 393 (թմրամիջոցների ապօրինի շրջանառություն) և 296 (փողերի լվացում) հոդվածներով (առավելագույն պատիժը՝ ազատազրկում՝ 10 տարով):
`