Փետրվարի 24-ին Երևանում հնդիկների միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, հայտնում է shamshyan.com-ը: Միջադեպի մասնակից երկու հնդիկ որոնվում է:
Ըստ աղբյուրի՝ 8 հնդիկ դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ Հալաբյան փողոցում իրենց հետ վիճաբանած Հնդկաստանի քաղաքացիներ 23-ամյա Մոնիշ Գիրիջաչատհին և 23-ամյա Կիրուպա Կալյանան հարվածներ են հասցրել իրենց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ Կալյանանին և Գիրիջաչատհինին հայտնաբերելու ուղղությամբ: