Դադարեցվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանի լիազորությունները, հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից։
Ըստ գերատեսչության՝ դա տեղի է ունեցել դատավորների դիմումի հիման վրա։
Մարաբյանը սեփական դիմումի համաձայն և ԲԴԽ որոշմամբ ազատվել է նաև Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։