Մարտի 13-ին ձերբակալվել է Ինֆորմատիկայի քոլեջի 17-ամյա ուսանողին առանձնակի դաժանությամբ սպանողը, Սիսիանում հայտնաբերվել են մասնակիցներից երկուսը, հայտնում է Shamshyan.com-ը:
Աղբյուրը նշում է, որ ոստիկանները բավական օպերատիվ ու գրագետ են գործել։ Նշված անձինք տեղափոխվել են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին։
Մարտի 13-ին Քննչական կոմիտեն հայտնել էր Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի 17-ամյա ուսանողի սպանության հանգամանքները և տեղեկացրել, որ դեպքի առնչությամբ 21-ամյա երիտասարդ է ձերբակալվել։
Մարտի 13-ին ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն Armenia Today-ին հայտնել էր, որ 17-ամյա ուսանողի սպանության դեպքի առթիվ կոմիտեն քրվարույթ է նախաձեռնել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն՝ զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով-խմբ․), 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (անչափահասի սպանություն, առավելագույն պատիժը՝ ցմահ ազատազրկում):
Ըստ մամուլի՝ Քյարամյանի հեռանալուց հետո ՔԿ-ում «ուշքի չեն գալիս», կառույցից հայտարարում են՝ «քաոս չկա»
«Հրապարակ» օրաթերթը գրել է, որ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունից հետո ՔԿ-ում «ուշքի չեն գալիս», և կառույցում «քաոս...