«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների գրասենյակի և տան մոտ ահաբեկչություն կազմակերպելու գործով դատարանը կալանավորել է երկու ձերբակալվածի, Armenia Today-ին հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։ Գերատեսչության մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը չբացահայտեց, թե կոնկրետ ով է առնչվում գործին և ինչ հոդվածով է այն հարուցվել։
Ձերբակալվածներից մեկը ՀՅԴ կուսակցության անդամ Գագիկ Սարգսյանն է։ Armenia Today-ին նրա փաստաբան Վահե Եփրիկյանը պարզաբանեց, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել 46-308 հոդվածով (աբեկչությանը հանցակցելը և կազմակերպելը, որը պատժվում է մինչև 15 տարի ազատազրկմամբ)։ Նրան մեկ ամսով կալանավորել են։ Փաստաբանը հավելեց, որ կբողոքարկի Սարգսյանի կալանքը, ով գործով մեղքը չի ընդունել։
Եփրիկյանի խոսքով՝ գործով մեկ այլ մեղադրյալ կալանավորվել է երկու ամսով։ Նա չհրապարակեց կալանավորվածի անունը՝ ասելով միայն սկզբնատառերը՝ Վ.Հ.։
Մարտի 13-ին ՔԿ-ն հաղորդում էր տվել Երևանում ահաբեկչություններ կազմակերպելու գործով երկու կալանավորվածի և երկու ձերբակալվածի մասին։ Ամբաստանյալների անունները վարչությունը չէր հրապարակել՝ հայտնելով միայն սկզբնատառերը՝ Գ.Ս., Ա.Գ., Է.Պ., Վ.Հ.։ Նույն օրը լրագրող Արամ Սարգսյանը հայտնել էր, որ իր հորը՝ ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանին, առավոտյան ժամը 7-ին ԱԱԾ-ն բերման էր ենթարկել։