Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի վճռով Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը պետությանն ավելի քան 608 մլն դրամ կփոխանցի, տեղեկանում ենք դատարանի կայքից։
Հակակոռուպցիոն դատարանի վճռով հաստատվել է հաշտության համաձայնությունը, որով Տավուշի նախկին մարզպետը Հայաստանին է փոխանցելու ավելի քան 608 634 065 հազար դրամ, որը կազմում է ապօրինի ծագում ունեցող գույքի ավելի քան 75%-ը։
Փետրվարի 15-ին Գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում հաշտության համաձայնություն էր կնքել Տավուշի նախկին մարզպետ և նրան փոխկապակցված անձանց հետ։ 2021-ին Տավուշի նախկին մարզպետը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու գործով:
Աբովյանը Տավուշի մարզը ղեկավարել է 2014-2018 թվականներին։