Հայաստանն 8 բանտարկյալի Իրանին է արտահանձնել, հայտնում է Tasnim գործակալությունը։
Իրանի արդարադատության նախարարի մարդու իրավունքների և միջազգային հարցերով տեղակալը Ասքար Ջալալիանը հայտարարել է, որ Հայաստանում բանտարկված ութ իրանցիների և Ճապոնիայում բանտարկված ևս մեկ անձի արտահանձնել են մարտի 19-ին:
Նշվում է, որ արտերկրում բանտարկված Իրանի քաղաքացիների մեծ մասը դատապարտվել է իրենց ուղևորությունների ընթացքում անօրինական թմրանյութեր տեղափոխելու համար:
Պաշտոնյան հավելել է, որ արտահանձնման գործընթացն ավարտվել է Արդարադատության նախարարության և Արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ։ Գործակալությունը հիշեցրել է, որ Իրանի խորհրդարանը 2016 թվականին վավերացրել էր հանցագործներին Հայաստանին արտահանձնելու մասին օրինագիծը: