Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հերքել է Երևանում ադրբեջանցի դիվերսանտի ձերբակալելու լուրը։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն «Արմենպրես»-ին հայտնել է, որ թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալվել է ՌԴ քաղաքացի, որն արդեն ազատ է արձակվել։
«Ապրիլի 8-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, Մաշտոցի պողոտա Ամիրյան փողոց խաչմերուկից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել ու ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել ՌԴ քաղաքացի։ Պարզվել է, որ նա տուրիստական նպատակով է ՀՀ-ում»,- հայտնել է Սարգսյանը:
Նա տեղեկացրել է, որ ՌԴ քաղաքացու մոտ թմրանյութ չի հայտնաբերվել։