ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի, տեղեկացնում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Նա հավելել է, որ շուտով հնարավորություն կունենա զրուցել Սամվելի հետ, որից հետո կներկայացնի մանրամասները:
Ապրիլի 15-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ քաղաքացին վիրավորում էր պատգամավորին, նրան անվանում «հակահայ վիժվածք»։ Սիմոնյանը գրել էր, որ «խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին»։ Ավելի ուշ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր Վարդանյանի ձերբակալության մասին՝ նշելով, որ տեսանյութում «ո՛չ խուլիգանության, ո՛չ էլ որևէ այլ հանցակազմի նշույլ չկա»։ Քննչական կոմիտեն միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (խուլիգանություն):
Վերաքննիչ դատարանը մերժել է Գերասիմ Վարդանյանին կալանավորելու մասին դատախազության բողոքը․ փաստաբան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կալանքի որոշում ընդունելու դատախազության հատուկ վերանայման բողոքը,...