Իրավապահները բերման են ենթարկել ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Լիլիթ Ավետիսյանին, գրել է «Հրապարակ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Ավետիսյանը բերման է ենթարկվել իր աշխատասենյակից։ Իրավապահները խլել են նրա համակարգիչը և հեռախոսը։
Ապրիլի 16-ին ԱԱԾ և Քննչական կոմիտեի աշխատակիցները խուզարկություններ են սկսել Առողջապահության նախարարությունում և Երևանի բժշկական կենտրոններից մեկում, Armenia Today-ին ասել էր Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ «Ուիգմոր» բժշկական կենտրոնի տնօրեն Զավեն Քոլոյանը բերման է ենթարկվել։ Թերթը հայտնել է նաև, որ Առողջապահության նախարարությունում խուզարկությունները կապված են առողջապահության ոլորտում պետական պատվերների բաշխման հետ։