Հակակոռուպցիոն դատարանն ապրիլի 26-ին որոշել է կալանքի տակ թողնել Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, հայտնել է փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Դատարանը մերժել է նրան ազատելու մասին միջնորդությունը։
Ասլանյանը ձերբակալվել էր 2021թ․ դեկտեմբերին։ 2022-ի մայիսին Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած Մամիկոն Ասլանյանի կողմից իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու և հանրորեն վտանգավոր արարքներ գործելու մի շարք հանգամանքների վերաբերյալ: