Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ներկայությամբ տեղի ունեցած միջադեպով հարուցված քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 62 տարեկան Տիգրան Դրմեյանին, որն Ազգային ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) անդամ է, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ քրեական վարույթի շրջանակներում իրավապահները կհարցաքննեն նաև վարչապետի կնոջը։
Ապրիլի 29-ին Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Հակոբյանի հետ կապված միջադեպի առնչությամբ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ կիրառվել է ստորագրությամբ երկրից չբացակայելու արգելքը։ Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հակոբյանին դիմավորել էին «Նիկոլ՝ դավաճան» վանկարկումներով։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։