Ամերիկացի կոնգրեսական Հենրի Կուելարին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել մոտ 600,000 դոլար կաշառք ստանալու մեջ, հայտնում է BBC-ին՝ հղում անելով երկրի Արդարադատության նախարարությունը։
Ենթադրվում է, որ ամուսինները կոռուպցիոն եղանակով գումար են ստացել Ադրբեջանի պետական նավթային ընկերությունից և մեքսիկական բանկից:
Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ Կուելարը համաձայնել է ազդել ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա՝ հօգուտ Ադրբեջանի։ Ամուսիններից յուրաքանչյուրը մեղադրվում է դավադրության, կաշառակերության, խարդախության, փողերի լվացման և որպես օտարերկրյա կազմակերպության գործակալ հանդես գալու արգելքը խախտելու համար:
Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ 2014-2021 թվականներին մի շարք «կեղծ խորհրդատվական պայմանագրեր» են կնքվել միջնորդների և 67-ամյա Իմելդա Կուելարին պատկանող առաջատար ընկերությունների միջոցով:
Հյուսթոնի դատարանում հայտնվելուց հետո զույգն ազատ է արձակվել: Եթե մեղավոր ճանաչվեն, նրանց կարող է սպառնալ տասնամյակների ազատազրկում:
«Ես ուզում եմ հստակ ասել, որ և՛ կինս, և՛ ես անմեղ ենք»,- 68-ամյա Կուելարի խոսքերն է մեջբերում աղբյուրը:
ԱՄՆ Հայ դատի հանձնախումը կոչ էր արել Բայդենին սառեցնել դիվանագիտական հարաբերություններն Ադրբեջանի հետ՝ կանչելով դեսպանին և անհապաղ կասեցնելով երկկողմ բոլոր ծրագրերը՝ այդ թվում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող օգնության դրույթը։
Փետրվարի 10-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ էր ներկայացվել «Հայաստանի պաշտպանության ակտը», որը նախատեսում է Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության դադարեցում։