ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Արտակ Ավալյանի մահվան դեպքի առթիվ Քննչական կոմիտեն մի խումբ անձանց կողմից անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով քրեական վարույթ է հարուցել, հայտնել են ՔԿ-ից։
ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված վերոնշյալ արաքը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-12 տարով։
ՔԿ-ից տեղեկացրել են, որ կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
«Հարցաքննվել են մարտական դիրքում հերթապահություն իրականացնող բոլոր զինծառայողները, սպաները։ Նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- հավելել են ՔԿ-ից։
Մայիսի 7-ին ՊՆ-ն հայտնել էր, որ ժամը 14:00-ի սահմաններում հայտնաբերվել է 1985 թվականին ծնված Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով։