Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանից և նրան փոխկապակցված անձից Երևանում և Մասաչուսեթսում (ԱՄՆ) գտնվող անշարժ գույքը բռնագանձելու համար, հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մայիսի 15-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Ըստ հայցադիմումի՝ պահանջվում է բռնագանձել 1 անշարժ գույք Երևանի կենտրոնում, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի միջին շուկայական արժեքը՝ 181 մլն 125 հազար դրամ, ինչպես նաև ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում գտնվող բնակելի տարածքը, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի ձեռքբերման արժեքը՝ 2 մլն 50 հազար դոլարին համարժեք 940 մլն 909 հազար դրամ։
Դատախազությունը պահանջել է նաև բռնագանձել 255 մլն 454 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ և ապօրինի ծագում ունեցող 172 մլն 486 հազար դրամ։
ՊԲ նախկին նախարարը մեղադրվում է 2018թ․ բնակարանների բաշխման գործընթացում իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու մեջ։ Հոկտեմբերի 26-ին Վիգեն Սարգսյանի նկատմամբ դատախազությունը hեռակա քրեական վարույթ էր հարուցել։ Նախաքննության ընթացքում Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով. նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: